ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պատասխան Նիկոլ Փաշինյանին

Պատասխան Նիկոլ Փաշինյանին
24.07.2025 | 10:39

Դու համեմատում ես Եկեղեցին ամուսնության հետ, իսկ Կաթողիկոսին՝ ամուսնու, ով պիտի «հեռանա», եթե ինչ-որ բան այնպես չէ։

Բայց ահա խնդիրն այն է, որ Եկեղեցին քո կինը չէ։

Եվ դու՝ նրա ամուսինը չես։

Դու ոչ ոք ես՝ նրան պայմաններ թելադրելու համար։

Դու Եկեղեցու գլուխը չես։

Դու հավատացյալ չես։

Դու նույնիսկ Եկեղեցու սովորական հոգևոր հովիվ չես։

Դու լրագրող ես՝ որը չունի ո՛չ հոգևոր իրավունք, ո՛չ բարոյական հեղինակություն՝ խոսելու հավատքի անունից։

Դու այս բոլոր տարիներին չես մասնակցել ոչ մի Պատարագի, չես խաչակնքվում, չես ապաշխարում, չես հաղորդվում։

Դու քանդեցիր երկրի բարոյական դաշտը, իսկ այժմ մտնում ես սրբություն՝ կեղտոտ կոշիկներով և մեղադրանքներով։

Եվ դու համարձակվում ես դա կոչել «Մեծ հոգևոր հանդիպու՛՞մ»։

Դու ուզում ես կազմակերպել քաղաքական հանրահավաք Կաթողիկոսի դեմ՝ և դա կոչել աղո՞թք։

Դու վիրավորում ես ծոմի, պահեցողության և հոգևորի իմաստը՝ սուրբ բառերն օգտագործելով ճնշման կեղտոտ հռետորաբանության մեջ։

Դու ուզում ես բաժանությու՞ն։

Լավ։ Այդ դեպքում Եկեղեցին ասում է՝

հեռացի՛ր դու։

Քանի որ դու վաղուց ես հեռացել՝ հավատքից, ապաշխարությունից, ճշմարտությունից։

Դու ապրում ես քաղաքականությամբ, բայց խոսում ես հոգևոր աշխարհի անունից, որին դու չես պատկանում։

Դու Էջմիածինն անվանում ես «ազնվության ուխտատեղի՞»։

Իսկ ինքդ այնտեղ ես հրավիրում բորբոքված ամբոխ՝ Կաթողիկոս փոխելու քաղաքական օրակարգո՞վ:

Դու ուզում ես, որ Էջմիածնի կաթողիկոսարանը դառնա կառավարության նախարարությու՞ն։

ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։

Եկեղեցին հաղթել է արաբներին, սելջուկներին, մոնղոլներին, պարսիկներին, բոլշևիկներին։

Եվ նա կհաղթի նաև քեզ։

Քո անունը կմնա սրբությունների դեմ ելածների շարքում, որոնք մոռացվեցին։

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ

27488" rel="nofollow">Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 20.11.2025